![]() ԿՈւՐՈՐՏԱԲԱՆՈւԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏ ՓԲԸ |
ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ, ԿՈւՐՈՐՏԱԲԱՆՈւԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՈւՍՈւՄՆԱ-ԳԻՏԱ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲՈւԺՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆ |
Հարգելի այցելու, |
Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության վերականգնողական բժշկության առաջատար «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ (այսուհետ ԿՖԲԳՀԻ) պաշտոնական www.fizecomed.com կայքէջ: ԿՖԲԳՀԻ-ը մոտ 90 տարիների պատմություն ու դրա մեջ ամփոփված մասնագիտական փորձ ու իմաստություն ունի, որի ծառայությունները հիմնված լինելով կանխարգելիչ բժշկության լավագույն ավանդույթների վրա, միշտ էլ ապահովել են մասնագիտական բարձր որակ և եղել են շարունակական: Ինստիտուտի գիտահետազոտական գործունեության, հիդրոերկրաբանական ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները հիմք են հանդիսացել Արզնի, Հանքավան, Ջերմուկ, Դիլիջան, Լոռի և այլ բալնեոլոգիական առողջարանների ստեղծման համար: Վերջին տարիներին ԿՖԲԳՀԻ-ը դիմագրավելով բազմաթիվ մարտահրավերների` այնուամենայնիվ հավատարիմ մնաց իր սկզբունքներին, ստանձնած պարտավորություններին ու հիմնարար արժեքներին: Կարճ ժամանակահատվածում տեսանելի դարձվեց ծառայությունների և բուժսպասարկման բարձր մակարդակը` այն հասցնելով յուրաքանչյուր հիվանդի: Փորձի ձեռք բերման հետ զուգընթաց աճեց ինստիտուտի հեղինակությունը` մեր հայրենակիցների շրջանում դուրս գալով Հայաստանի սահմաններից: ԿՖԲԳՀԻ հանրապետության միակ գիտական հաստատությունն է, որը կուտակել է Հայաստանի հիդրոմիներալ ռեսուրսների վերաբերյալ տվյալների ապացուցողական մեծ բազա, որի հիման վրա ստեղծվել է «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսների Ատլաս» ֆունդամենտալ գիտական աշխատանքը: Ատլասը ամբողջությամբ նվիրված է Հայաստանի Հանրապետության բժշկա-կլիմայական ռեսուրսներին, կլիմայաբուժմանը, ստորերկրյա հանքային ջրերի, տորֆերի, ցեխերի դասակարգմանը և ջրաբուժական արժեքներին: «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, գլխավորելով Հայաստանի հանրապետության վերականգնողական բժշկության ոլորտը, առաջարկում է նորարարական ծառայություններ, ինչպես նաև տարբերակված լուծումներ ոլորտի բոլոր առկա խնդիրների համար: Այսօր էլ այն առաքելություն ունի ինտեգրելու առողջարարական և վերականգնողական գործունեության նվաճումները սկսած ինքնաառողջացումից մինչև մասնագիտացված նորագույն բարձր տեխնոլոգիական բուժօգնություն: Այս ամենը հնարավոր կլինի իրագործել ինստիտուտի գլխավոր առավելությունը հանդիսացող բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված, բժշկությանը նվիրված ու հավատարիմ անձնակազմի մոտ 180 անդամների նվիրումով աշխատանքի և համապատասխան բուժական բազայի շնորհիվ: Հավատացած ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր կայքէջը կդառնա շատ շատերի համար ԿՖԲ ԳՀԻ մասին տեղեկատվություն ստանալու նախընտրելի աղբյուրը, բուժաշխատողներին կօգնի մասնագիտական առաջընթացում: Մեր նպատակն է կայքի միջոցով նույնպես ապահովել ԿՖԲԳՀԻ գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը: Հուսով ենք, որ www.fizecomed.com կայքէջը Ձեզ համար կլինի հետաքրքիր, օգտակար և ճանաչողական: Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն: |
![]() |