ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Պետպատվերով բուժման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և ինչպես է իրականացվում հիվանդների հերթագրումը
18 հուլիսի 2014   (0)
Պատասխան – Պետական պատվերի շրջանակնորում վերականգնողական ստացիոնար բուժում ստանալու նպատակով հիվանդները պետք է ներկայացնեն անձնագիր, պետպատվերով բուժվելու իրավունք տվող փաստաթուղթ, ուղեգիր պոլիկլինիկայից, առողջապահության նախարարությունից, ամբուլատոր և այլ բուժ. հիմնարկություններից' համաձայն հաստատված ձևերի:
Ինչպի՞սի հակացուցումներ կան ֆիզիոթերապիայի նշանակման համար
14 հուլիսի 2014   (0)
Պատասխան - Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ չի կարելի նշանակել հետևյալ հիվանդությունների և վիճակների ժամանակ. Արյան համակարգային հիվանդություններ, անեմիա, Հիվանդի արտահայտված հյուծվածություն (կախեքսիա), III Բ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն, Գլխուղեղի անոթների արտահայտված աթերոսկլերոզ

Ո՞ր դեպքերում է հակացուցված բուժական մերսումը
Ո՞ր դեպքերում է հակացուցված բուժական մերսումը
08 հուլիսի 2014   (0)
Պատասխան – Բուժական մերսում կատարելիս պետք է ուշադրություն դարձնել բոլոր հակացուցումների վրա, որոնք շատ ավելի են քան սովորական մերսման ժամանակ: Բուժական մերսման հակացուցուցումներն են.
Ո՞ր դեպքերում են հակացուցված բալնեոթերապևտիկ պրոցեդուրաները
Ո՞ր դեպքերում են հակացուցված բալնեոթերապևտիկ պրոցեդուրաները
04 հուլիսի 2014   (0)
Բալնեոթերապևտիկ պրոցեդուրաներ չի կարելի ընդունել հետևյալ հիվանդությունների և վիճակների ժամանակ. Սուր բորբոքային վիճակ, Տուբերկուլյոզի ակտիվ փուլ, Մաշկի սնկային, վարակային հիվանդություններ, թաց դերմատիտներ
Ո՞ր ժամերին կարելի է հանձնել լաբորատոր անալիզներ: Երբ պատրաստ կլինեն հետազոտությունների պատասխանները և ինչպես կարելի է դրանք ստանալ
Ո՞ր ժամերին կարելի է հանձնել լաբորատոր անալիզներ: Երբ պատրաստ կլինեն հետազոտությունների պատասխանները և ինչպես կարելի է դրանք ստանալ
30 հունիսի 2014   (0)
Պատասխան - Կլինիկական լաբորատորիա անալիզներ կարելի է հանձնել աշխատանքային օրերին ժամը 09:00 մինչև 12:00: Բիոքիմիական անալիզներ պետք է հանձնել անպայման քաղցած վիճակում:
Ինչպե՞ս պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության (սոնոգրաֆիա)
Ինչպե՞ս պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության (սոնոգրաֆիա)
24 հունիսի 2014   (0)
Պատասխան – Որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիան կատարվում է քաղցած ժամանակ, սովորաբար առավոտյան ժամերին: Եթե հետազոտությունը իրականացվում է օրվա երկրորդ կեսին, թույլատրվում է 4-6 ժամ առաջ թեթև նախաճաշ: Եթե հետազոտվողի մոտ հակում կա մեթեորիզմի (որովայնի փքվածություն) ցանկալի է մի քանի օր ընդունել ակտիվ ածուխ, մեկ երկու օր առաջ կերակրացանկից բացառել այնպիսի սննդատեսակները, որոնք նպաստում են աղիքներում գազերի առաջացմանը (թարմ մրգեր և բանջարեղեններ, լոբի, սիսեռ, կաթնամթերքներ, սև հաց, հանքայնացված ըմպելիքներ, գարեջուր, թխվածք):
Կարել՞ի է ռենտգենաբանական քննության միջոցով ախտորոշել միջողային ճողվածք
Կարել՞ի է ռենտգենաբանական քննության միջոցով ախտորոշել միջողային ճողվածք
20 հունիսի 2014   (0)
Պատասխան - Ողնաշարի համապատասխան հատվածի 2 պրոեկցիայով կատարված ռենտգեն պատկերների միջոցով կարելի է հայտնաբերել միջողային ճողվածքի նշաններ: Ավելի ճշգրիտ ախտորոշման համար պետք է կատարել համակարգչային կամ մագնիտո-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություն:
Ինչ սպորտով կարելի է զբաղվել միջողային ճողվածքի ժամանակ
Ինչ սպորտով կարելի է զբաղվել միջողային ճողվածքի ժամանակ
16 հունիսի 2014   (0)
Պատասխան - Միջողային ճողվածքի ժամանակ Ֆիզիկական ծանրաբեռնվածության և սպորտի տեսակներից խորհուրդ չի տրվում զբաղվել' Վազքով և ցատկով (ողնաշարի վրա այն ունի առանցքային բեռնում); Ասիմետրիկ (թենիս) և մարմնի դիրքի կտրուկ շարժումներ պարունակող պահանջող (արևելյան մարտարվեստ) սպորտի տեսակներով:
Առաջնահերթ ինչ պետք է անել, երբ հանկարծակի սկսում է ցավեր մեջքի շրջանում
Առաջնահերթ ինչ պետք է անել, երբ հանկարծակի սկսում է ցավեր մեջքի շրջանում
11 հունիսի 2014   (0)
Պատասխան – Անհրաժեշտ է սահմանափակել շարժումները, նվազեցնել ծանրաբեռնվածությունը, ցավը հաղթահարելով ոչինչ չկատարել (չէ որ առանց պատճառի ցավ չի լինում) և անպայման դիմել բժշկի:
Բացատրեք խնդրեմ, ին՞չ է խոնդրոզը և օստեոխոնդրոզը, ինչպես բուժվել
Բացատրեք խնդրեմ, ին՞չ է խոնդրոզը և օստեոխոնդրոզը, ինչպես բուժվել
06 հունիսի 2014   (0)
Պատասխան - Օստեոխոնդրոզը տարածված հիվանդություն է, սակայն այն կարող է ախտորոշվել ռենտգենաբանական մանրազնին կամ ՄՌՏ հետազոտությունից հետո: Այն ունի արտահայտման տարբեր ձևեր և, համապատասխանաբար, բուժման տարբեր մոտեցումներ' ըստ հայտնաբերված խանգարումների:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Շմորլի ճողվածքը: Որքանով է այն վտանգավոր և ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ չբուժվելու դեպքում
Ի՞նչ է իրենից ներկայացնում Շմորլի ճողվածքը: Որքանով է այն վտանգավոր և ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ չբուժվելու դեպքում
02 հունիսի 2014   (0)
Պատասխան – Շմորլի ճողվածքը դա միջողային սկավառակի /դիսկի/ աճառային հյուսվածքի ճնշումն է հարակից ողի մարմնին: Այն հետագայում սպառնում է ձևավորել միջողային ճողվածք, հնարավոր է միջողային սկավառակի կառուցվածքային փոփոխություններ, դեգեներատիվ ընթացք, թիկունքի շրջանում ցավի ի հայտ գալ, ողի մարմնի ամրության նվազում: Ընդհանուր առմամբ հատուկ բուժում չի պահանջում: